Բարսելոնան ու իտալական գրանդը քննարկում են Դեպայի հավանական տրանսֆերը

Բարսելոնան ու իտալական գրանդը քննարկում են Դեպայի հավանական տրանսֆերը

14/02/2022 - 02:24

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «Նապոլին» «Բարսելոնայի» հետ այժմ քննարկում է հոլանդացի ֆուտբոլիստի հավանական տրանսֆերը։

Նշվում է, որ նեապոլիտանական ակումբը փոխարինող է փնտրում Լորենցո Ինսինյեի համար, ով հուլիսի 1-ից հետո դառնալու է ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» ֆուտբոլիստ։

Այդուհանդերձ, «Նապոլիին» այս տրանսֆերն իրականացնելը շատ բարդ կլինի, քանի որ Դեպայը բավական բարձր աշխատավարձ է վաստակում «Բարսելոնայում»։

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» շարքերը համալրել է 2021 թ. հուլիսին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 23 հանդիպում` դառնալով 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023