Բարսելոնան նշանառության տակ է վերցրել Դանիայի հավաքականի երիտասարդ աստղին

Բարսելոնան նշանառության տակ է վերցրել Դանիայի հավաքականի երիտասարդ աստղին

24/06/2021 - 15:43

«Բարսելոնան» սկսել է հետաքրքրվել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Դարմսգորի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի սկաուտները նշանառության տակ են վերցրել 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստին և հետևում են նրա խաղին ընթացիկ Եվրոպայի առաջնության ժամանակ։

Աղբյուրի փոխանցմամբ` «Սամպդորիայում» հանդես եկող ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։

Հավելենք, որ Դարմսգորը հաջողությամբ խաղում է մի շարք դիրքերում, սակայն նախընտրում է գործել հիմնականում հարձակման եզրերում։

Նշենք, որ երիտասարդ ֆուտբոլիստը դանիական «Նորշելանի» սան է, որի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2018 թ. ամռանը և ակումբի կազմում անցկացրել է 93 հանդիպում` դառնալով 13 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

2020 թ. սեպտեմբերին նա 6.75 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Սամպդորիա» և մինչ այս պահը Ջենոան ներկայացնող ակումբի կազմում դաշտ է դուրս եկել 37 անգամ` դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Միկել Դարմսգորը ներկա պահին Դանիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրո-2020-ին և հասցրել է դառնալ 1 գոլի հեղինակ` գրավելով Ռուսաստանի դարպասը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023