Բարսելոնան Յուվենտուսին պատրաստ է ևս մեկ փոխանակում առաջարկել

Բարսելոնան Յուվենտուսին պատրաստ է ևս մեկ փոխանակում առաջարկել

04/07/2020 - 13:25

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի կարիերան շարունակում է մնալ անչափ մշուշոտ։

Ինչպես տեղեկացնում է Rai Sport-ի լրագրող Պաոլո Պագանինին, կատալոնական ակումբը 29-ամյա հարձակվողի ծառայություններն առաջարկել է «Յուվենտուսին»՝ առաջարկելով փախանկում։ Գրիզմանի փոխարեն «Բարսելոնա» կուղևորվեն Ադրիեն Ռաբիոն և Դուգլաս Կոստան։

Պագանինին գրում է, որ «Բարսելոնան» Գրիզմանին փորձել է ներառել նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի, և «Ինտերի» ֆուտբոլիստ Լաուտարո Մարտինեսի գործարքներում, սակայն այդ տարնսֆերները ձախողվել են։

Անտուան Գրիզմանը վերջին անգամ ամբողջական հանդիպում «Բարսելոնայի» կազմում անցկացրել է հունիսի 16-ին, երբ կատալոնացիները 2։0 հաշվով առավելության հասան «Լեգանեսի» նկատմամբ։

Այդ խաղից հետո ֆրանսիացի հարձակվողը 16 րոպե խաղացել է «Սևիլիայի» (0:0), 65 րոպե «Ատլետիկ Բիլբաոյի» (1:0), 10 րոպե «Սելտայի» (2։2), իսկ «Ատլետիկոյի» (2։2) դեմ խաղում փոխարինման է դուրս եկել միայն 90-րդ րոպեին՝ խաղադաշտում անցկացնելով 2-3 րոպե։

Ընթացիկ մրցաշրջանում Անտուան Գրիզմանը Լա լիգայի շրջանակում անցկացրել է 32 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ վերջերս «Բարսելոնան» և «Յուվենտուսն» արդեն փոխանակում իրականացրել են․ Միրալեմ Պյանիչը տեղափոխվեց կատալոնական ակումբ, իսկ Արթուրը համալրեց «ծեր սենյորայի» շարքերը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023