Բարսելոնան հաղթել է գոլառատ խաղում ?

Բարսելոնան հաղթել է գոլառատ խաղում ?

26/08/2019 - 01:33

Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրն ավարտվեց «Բարսելոնա» – «Բետիս» հանդիպումով. տանտերերը հաղթել են 5:2 հաշվով:

15-րդ րոպեին «Բետիսի» նորեկ Նաբիլ Ֆեկիրը բացել է հաշիվը: 41-րդ րոպեին Գրիզմանը հավասարեցրել է հաշիվը. 50-րդ րոպեին ֆրանսիացին առաջ է մղել տանտերերին՝ ձևակերպելով դուբլ: 56-րդ րոպեին Պերեսը 3-րդ գոլն է խփել, իսկ 4 րոպե անց Ալբան՝ 4-րդը: 77-րդ րոպեին Գրիզմանի փոխանցումից հետո Վիդալը 5-րդ գնդակն է ուղարկել «Բետիսի» դարպասը: Երկու րոպե անց Լորենը շատ գեղեցիկ գոլ է խփել:

«Բարսելոնան» Լա լիգայի մեկնարկած առաջնությունում առաջին հաղթանակն է տանում:

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023