Բարսելոնան կրկին կենտրոնացել է Լաուտարոյի տրանսֆերի վրա

Բարսելոնան կրկին կենտրոնացել է Լաուտարոյի տրանսֆերի վրա

12/06/2021 - 11:41

«Բարսելոնան» վերադարձել է այն մտքին, որ պետք է ձեռք բերի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։

23-ամյա արգենտինացի ֆուտբոլիսիտին ձեռք բերելը կատալոնական ակումբի գլխավոր նպատակն էր նախքան կորոնավիրուսի համաճարակի վրա հասնելը, սակայն գործարքը չկայացավ, քանի որ այն լուրջ հարված հասցրեց «Բարսելոնայի» ֆինանսական վիճակին։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն` հղում կատարելով RAC1-ին, այժմ «բլաուգրանասը» կրկին վերադարձել է Լաուտարոյին գնելու տարբերակին։

Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսելոնան» կփորձի կայացնել արգենտինացի ֆուտբոլիսիտի գործարքը, եթե ձախողի «Բորուսիա Դսրտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանաֆերը։

Հատկանշական է, որ Լաուտարո Մարտինեսի և «Ինտերի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ., իսկ ինքը` ֆուտբոլիստը վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ, սակայն այժմ նրան սկսել է անհանգստացնել «ներաձուրիների» ֆինանսական վիճակը, ինչի պատճառով էլ «Ինտերից» հեռացավ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն։

Ստեղծված իրավիճակից էլ փորձում է օգտվել «Բարսելոնան»։

Հիշեցնենք, որ Լաուտարո Մարտինեսը «Ինտերի» գույները պաշտպանում է 2018 թվականից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 132 հանդիպում` դառնալով 49 գոլի և 20 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023