Բարսելոնան ծանր պայքարում հաղթեց Ատլետիկոյին` դառնալով Լա լիգայի միանձնյա առաջատար 🎥

Բարսելոնան ծանր պայքարում հաղթեց Ատլետիկոյին` դառնալով Լա լիգայի միանձնյա առաջատար 🎥

09/01/2023 - 01:59

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «բլաուգրանային» հաղթանակ պարգևեց Ուսման Դեմբելեի 22-րդ րոպեին խփած միակ գոլը։

Այսպիսով, Խավիի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 41 միավոր` դառնալով Լա լիգայի միանձնյա առաջատար։

«Ռեալ Մադրիդը», որը 16-րդ տուրում հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Վիլյառեալին», ունի 38 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Ատլետիկոն», 27 միավորով, 5-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023