Բարսան մոտ է միանգամից երկու տրանսֆեր իրականացնելուն

Բարսան մոտ է միանգամից երկու տրանսֆեր իրականացնելուն

04/09/2020 - 16:48

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Նիդեռլանդների հավաքականի երկու ֆուտբոլիստների։ Խոսքը Մեմֆիս Դեպայի և Ժորժինիո Վեյնալդումի մասին է։

Ինչպես տեղեկացնում է  Algemeen Dagblad-ը, երկու ֆուտբոլիստներն են էլ մոտ են կատալոնական ակումբի հետ համաձայնության հասնելուն։ «Բարսելոնայի» ներկայացուցիչները բանակցություններ են բարում երկու ֆուտբոլիստների գործակալների հետ, ովքեր հետաքրքրված են իրենց հաճախորդների Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռևս հայտնի չէ, թե արդյո՞ք «գլաուգրանասի» ղեկավարները համաձայնության են հասել «Լիոնի» և «Լիվերպուլի» հետ, թե՞ ոչ։

Հավելենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ ջերմ հարաբերություններ ունեն «Բարսայի» նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ։ Նրանք միասին աշխատել են Նիդեռլանդների հավաքականում։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023