Բավարիան հետաքրքրված է Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով

Բավարիան հետաքրքրված է Ռոնալդ Արաուխոյի ծառայություններով

28/11/2023 - 16:07

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։

Աղբյուրի փոխանցմամբ` մյունխենյան ակումբն արդեն երկու տարի է հետևում է Արաուխոյին։

Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը տեղյակ է «ռեկորդ մայադթերի» հետաքրքրվածության մասին, քանի որ վերջինիս ներկայացուցիչներն արդեն կապվել են Արաուխոյի հետ։

Հաղորդվում է, որ Արաուխոյին «Բավարիայի» շարքում ցանկանում է տեսնել անձամբ ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Այդուհանդերձ, այս գործարքի իրականացման հավանականությունը բավական քիչ է, քանի որ ուրուգվայցի ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից»։

Դեռ ավելին` կողմերը ցանկանում են երկարաձգել գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023