Բայրամյանի և Տիկնիզյանի գոլային փոխանցումները Ռոստով – Լոկոմոտիվ խաղում🎥

Բայրամյանի և Տիկնիզյանի գոլային փոխանցումները Ռոստով – Լոկոմոտիվ խաղում🎥

31/08/2023 - 00:35

Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Լոկոմոտիվին»։

Տանտերերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Խորեն Բայրամյանը, ով 24-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Եգոր Գոլենկովին։

«Երկաթուղայինների» կազմից էլ հանդիպման ընդմիջմանը փոխարինման դուրս եկավ Նաիր Տիկնիզյանը, ով 71-րդ րոպեին նույնպես գոլային փոխանցում կատարեց, ինչից հետո մրցակցի դարպասը գրավեց Մաքսիմ Գլուշենկովը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023