Բալեկյանը երկար դադարից հետո եղել է Բոկայի մեկնարկային կազմում 🎥

Բալեկյանը երկար դադարից հետո եղել է Բոկայի մեկնարկային կազմում 🎥

04/04/2024 - 14:47

Կոպա Սուդամերիկանայի խմբային փուլի առաջին տուրում «Բոկա Խունիորսը» հյուրընկալվելիս մրցեց Բոլիվիան ներկայանցող «Նասիոնալ Պոտոսիի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։

«Բոկայի» մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով փոխարինվեց 80-րդ րոպեին։

Բալեկյանն արգենտինական ակումբի մեկնարկային կազմում նախորդ անգամ եղել էր 2023 թ. հոկտեմբերի 29-ին` Պրոֆեսիոնալ լիգայի հերթական խաղում 60 րոպե անցկացնելով «Ինդեպենդիենտեի» դեմ խաղում։

28-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի կազմում մասնակցել է միայն երեք հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Հավելենք, որ «Բոկա Խունիորսը» և «Նասիոնալ Պոտոսին» Կոպա Սուդամերիլանայի շրջանակում ընդգրկված են D խմբում ու մրցելու են նաև «Ֆորտալեզայի» (Բրազիլիա) ու «Սպորտիվի Տիրնիդենսի» (Պարագավայ) դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023