Բազմաթիվ աստղային ֆուտբոլիստներ 1-ին հորիզոնականում քվեարկել են Մեսսիի օգտին

Բազմաթիվ աստղային ֆուտբոլիստներ 1-ին հորիզոնականում քվեարկել են Մեսսիի օգտին

16/01/2024 - 12:23

Հունվարի 15-ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կայացավ «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը։

Երեկոյի գլխավոր մրցանակն ստացավ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին` ճանաչվելով 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ։

ՖԻՖԱ-ն արդեմ հրապարակել է քվեարկության արդյուները

Բազմաթիվ աստղային ֆուտբոլիստներ 1-ին հորիզոնականում քվեարկել են հենց Մեսսիի օգտին։

Այսպես, որպես իրենց հավաքականի ավագ` քվեարկությանը մասնակցել են նաև Մոհամեդ Սալահը (Եգիպտոս), Հարի Քեյնը (Անգլիա), Լուկա Մոդրիչը (Խորվաթիա), Ռոմելու Լուկակուն (Բելգիա), Էդին Ջեկոն (Բոսնիա և Հերցեգովինա), Կիլիան Մբապեն (Ֆրանսիա), Ջանլուիջի Դոնարուման (Իտալիա), Հին Մին Սոնը (Հվ. Կորեա), Վիրջիլ վան Դայկը (Նիդեռլանդներ), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան), Էնդրյու Ռոբերտսոնը (Շոտլանդիա), Կալիդու Կուլիբալին (Սենեգալ), Միլան Շկրինյարը (Սլովակիա), Յան Օբլակը (Սլովենիա), Գրանիտ Ջական (Շվեյցարիա), Հական Չալհանօղլուն (Թուրքիա) և Ֆեդերիկո Վալվերդե (Ուրուգվայ)։

Վերոնշյալ բոլոր ֆուտբոլիստները քվեարկելիս 1-ին հորիզոնականում նշել են Լեո Մեսսիի անունը։

Հավելենք, որ քվեարկության արդյունքում Մեսսին ու Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա) հավաքել են հավասար`48-ական միավոր, սակայն մրցանակին արաժանացել է արգենտինացի ֆուտբոլիստը` հավաքականների ավագների կողմից առավելագույն ձայներ ստանալու շնորհիվ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023