2011-2020թթ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը՝ ըստ IFFHS-ի

2011-2020թթ․ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը՝ ըստ IFFHS-ի

06/02/2021 - 11:19

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, կազմել է 2011-2020 թվականների Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստների եռյակը։

Եռյակում ընդրկված են ֆուտբոլիստներ այն երկրներից, որոնք ընդգրկված են աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի շարքերում։

Վերջին տասնամյակի Աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի աջ վինգեր Մոհամեդ Սալահը։

Նրան հաջարդում է իր ակումբակից և Սենեգալի հավաքականի ձախ վինգեր Սադիո Մանեն։

Լավագույնների եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթիի» և Ալժիրի հավաքականի վինգեր Ռիյադ Մարեզը։

Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը», անցկացրած 22 խաղերից հետո, վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է, որն իր ակտիվում ունի 47 միավոր և մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել չեմպիոնության մրցապայքարում գտնվող հիմնական մրցակիցների համեմատ։

Սալահն այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնի կազմում բոլոր հանդիպումների շրջանակում անց է կացրել 30 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Իր հերթին, Մանեն մերսիսայդյան ակումբի կազմում հանդիպումների նույն շրջանակում իր մասնակցությունն է ունեցել 28 հանդիպման, հեղինակել է 10 գոլ և 5 գոլային փոխանցում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023