Աֆրիկայի Ազգերի գավաթ. Խփելով ընդամենը 1 գոլ` Սենեգալը խմբում զբաղեցրել  է առաջին հորիզոնականը

Աֆրիկայի Ազգերի գավաթ. Խփելով ընդամենը 1 գոլ` Սենեգալը խմբում զբաղեցրել է առաջին հորիզոնականը

19/01/2022 - 00:23

Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկությունում ավարտին է մոտենում մրցաշարի խմբային փուլը։

B խմբում ընդգրկված Սենեգալի հավաքականը խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում մրցեց Մալավիի ընտրանու դեմ։

Ալիու Սիսեի սաները, հանդիպման մեծ մասում ունենալով տարածքային ու խաղային առավելություն, չկարողացան հաղթանակ կորզել, իսկ Մալավին անձնուրաց պաշտպանվեց ու թանկարժեք ոչ-ոքի կորզեց «առյուծներից». հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։

Սենեգալն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 5 միավոր և B խմբից առաջին հորիզոնականով նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հատկանշական է, որ սենեգալցիներն այս խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրին` չնայած խփել են ընդամենը 1 գոլ։

Սենեգալը խմբային փուլի 1-ին տուրում 1:0 հաշվով հաղթել է Զիմբաբվեին, իսկ երկրորդ տուրում միավորը կիսել է Գվինեայի հետ (0:0)։

Նշենք, որ B խմբից փլեյ-օֆֆ-ի ուղեգիր է նվաճել նաև Գվինեան, իսկ Մալավին, որն այս ոչ-ոքիից հետո վաստակեց 4 միավոր ու խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, պետք է սպասի խմբային փուլի ավարտին, որպեզի պարզ դառնա` հանդես գալու է 1/8 եզրափակիչում, թե` ոչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023