Արարատ-Արմենիան ցավալի պարտություն կրեց Արիսից` ավարտելով մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայում🎥

Արարատ-Արմենիան ցավալի պարտություն կրեց Արիսից` ավարտելով մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայում🎥

04/08/2023 - 00:16

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցեց հունական «Արիսի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Պատասխան խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. հունական ակումբին 80-րդ րոպեին հաղթանակ պարգևեց կենտրոնական պաշտպան Ֆաբիանոյի խփած միակ գոլը։

Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ընդհանուր դիմակայությունում զիջեց 1:2 հաշվով` ավարտելով մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայում։

«Արիսն» էլ դուրս եկավ մրցաշարի որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է Կիևի «Դինամոյի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023