Արաբական Կլասիկո! Ալ Նասրը գոլառատ խաղում ջախջախեց Ալ Իթիհադին 🎥

Արաբական Կլասիկո! Ալ Նասրը գոլառատ խաղում ջախջախեց Ալ Իթիհադին 🎥

27/12/2023 - 00:09

Սաուդյան Արաբիայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Քինգ Աբդալա Սպորտս Սիթի» մարզադաշտում, որտեղ «Ալ Նասրը» հյուրընկալվելիս մրցեց «Ալ Իթիհադի» ղեմ։

Առաջ ընկնկելով` նշենք, որ բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «Ալ Նասրի» ջախջախիչ հաղթանակով` 5:2 հաշվով։

Լուիշ Կաշտրուի թիմից Կրիշտիանու Ռոնալդուն և Սադիո Մանեն դարձան դուբլի հեղինակ, իսկ Անդրեսոն Տալիսկան աչքի ընկավ մեկ անգամ։

«Ալ Իթիհադի» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Աբդեռազակ Համդալան։

Այս հաղթանակից հետո «Ալ Նասրը» վաստակեց 43 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Ալ Իթիհադը», 28 միավորով, 6-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023