Ատլետիկոն ֆանտաստիկ խաղով «ոչնչացրեց» Սևիլիային 🎥

Ատլետիկոն ֆանտաստիկ խաղով «ոչնչացրեց» Սևիլիային 🎥

05/03/2023 - 11:18

Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիայի» դեմ։

«Հնդկացիները» պարզապես ֆանտաստիկ հանդիպում անցկացրին` անդալաուսական ակումբին ջախջախելով 6:1 հաշվով։

Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձան Մեմֆիս Դեպայն ու Ալվարո Մորատան, իսկ Անտուան Գրիզմանը և Յանիկ Ֆերեյա Կարասկո աչքի ընկան մեկական անգամ։

«Սևիլիայի» միակ գոլը խփեց Յուսեֆ Էն-Նեսերին։

Այս հաղթանակից հետո մադրիդյան ակումբը վաստակեց 45 միավոր` բարձրանալով 3-րդ հորիզոնական։

«Սևիլիան», 25 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023