Ատլետիկոն փայլում է` հիանալի խաղով ջախջախելով Վալյադոլիդին🎥

Ատլետիկոն փայլում է` հիանալի խաղով ջախջախելով Վալյադոլիդին🎥

01/05/2023 - 11:26

Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վալյադոլիդի» դեմ։

Հանդիպման ընթացքում «հնդկացիները», չնայած բախվեցին լուրջ դիմադրության, միևնույնն է, կարողացան ապացուցել իրենց բարձր կարգն ու մրցակցին ջախջախել 5:2 հաշվով։

Դիեգո Սիմեոնեի թիմից մեկական անգամ աչքի ընկան Խոսե Մարիա Խիմենեսը, Նահուել Մոլինան, Ալվարո Մորատան ու Մեմֆիս Դեպայը, իսկ տանտերերի պաշտպան Խոակին Ֆերնանդեսը գրավեց սեփական դարպասը։

Նշենք, որ մադրիդյան ակումբի կազմից երկու գոլային փոխանցում կատարեց Անտուան Գրիզմանն, ով ընթացիկ մրցաշրջանում արդեն 12 անգամ օգնել է իր թիմակիցներին դառնալ գոլի հեղինակ։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ասիստենտն է։

«Վալյադոլիդի» գոլերն էլ խփեցին Կայլ Լարինն ու Սերխիո Էսկուդերոն։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 66 և շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը։

«Վալյադոլիդը», 35 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023