Ատլետիկոն սահմանել է Օբլակի հրաժարագինը

Ատլետիկոն սահմանել է Օբլակի հրաժարագինը

21/07/2020 - 15:14

Ինչպես տեղեկացնում է Goal պարբերականը, «Չելսին» դժգոհ է ակումբի դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղից։ Ըստ ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի՝ իսպանացի դարպասահը ձախողած մրցաշրջան է անցկացրել և մտադիր է նրա փոխարեն ավելի որակյալ խաղ ցույց տվող դարպասապահ գնել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ազնվականները» ցանկանում են ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակին, սակայն նրան սլովենացի դարպասապահին ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի վճարել նրա հրաժարագինը։

Մադրիդյան ակումբն իր հերթին դարպասապահի վաճառքից ցանկանում է ստանալ 120 մլն եվրո և չի պատրաստվում նվազեցնել խաղացողի արժեքը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» Օբլակի դիմաց առաջարկել է 30 մլն եվրո և Կեպայի ծառայությունները, սակայն այդ առաջարկը մերժվել է «հնդկացիների» կողմից, ինչպես նաև հայտնի է, որ Կեպայի ծառայություններով հետաքրքրված են «Վալենսիան» և «Սևիլիան»։ Վալենսիական ակումբը պատրաստ է երկու տարով վարձակալել խաղացողին, սակայն «Չելսին» ցանկանում է, որ վարձակալական պայմանագրում կետ ներառվի, որ դրա ավարտից հետո «չղջիկներն» անպայման ձեռք բերեն խաղացողի տրանսֆերը։

Հիշեցնենք, որ Կեպա Արիսաբալագան համարվում է ամենաթակնարժեք դարպասապահը։ 2018 թվականին «Չելսին» նրա տրանսֆերը «Ատլետիկ Բիլբաոյից» ձեռք է բերել 80 մլն եվրոյի դիմաց։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023