Ատլետիկոն հավասարը չունի Իսպանիայում 🎥

Ատլետիկոն հավասարը չունի Իսպանիայում 🎥

25/01/2021 - 02:07

Իսպանական Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում առաջնության առաջատար «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունեց «Վալենսիային» և կարողացավ 3։1 հաշվով կամային հաղթանակ տոնել մրցակցի նկատմամբ։

Հանդիմպան 11-րդ րոպեին վալենսիական ակումբի կիսապաշտպան Ուրոշ Ռաչիչն առաջ մղեց իր թիմին՝ 0։1։

Բնականաբար, այս հաշիվը չեր կարող բավարարել Դիեգո Սիմեոնեյի սաներին, որոնք նետվեցին կերցրածը ետ բերելու և 23-րդ րոպեին Ժոաու Ֆելիշի գոլի շնորհիվ վերականգնեցին հաշվի հավասարությունը՝ 1։1։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 9 րոպե անց պորտուգալացի 21-ամյա ֆուտբոլիստն այս անգամ օգնեց աչքի ընկնել Լուիս Սուարեսին՝ 2։1։

Խաղի 72-րդ րոպեին Անխել Կոռեայի գոլն էլ ավելի ամրապնդեց «հնդկացիների» առավելությունը՝ 3։1։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» էլ ավելի ամրապնդեց Լա լիգայի առաջատարի իր դիրքերը։ Սիմեոնեի սաները 18 խաղից հետո վաստակել են 47 միավոր և հետապնդողներ «Ռեալից» ու «Բարսելոնայից» առաջ են անցել համապատասխանաբար 7 և 10 միավորով և դեռ մեկ հանդիպում էլ պակաս են անցկացրել հիմնական մրցակիցների համեմատ։

«Վալենսիան» 20 խաղից հետո իր ակտիվում ունի նույնքան միավոր, որին համապատասխանում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023