Ատլետիկոն կվաճառի մի շարք առաջատար ֆուտբոլիստների, եթե չնվաճի ՉԼ ուղեգիր

Ատլետիկոն կվաճառի մի շարք առաջատար ֆուտբոլիստների, եթե չնվաճի ՉԼ ուղեգիր

13/02/2022 - 14:16

«Ատլետիկո Մադրիդը», հնարավոր է, վաճառի մի շարք առաջատար ֆուտբոլիստների, եթե ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չկարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «հնդկացիների» համար անչափ կարևոր է Լա լիգայի շրջանակում զբաղեցնել 4-րդ հորիզոնականն ու նվաճել ՉԼ խմբային փուլի ուղեգիր, որպեսզի ակումբը դրա դիմաց ստանա ՈՒԵՖԱ-ի կողմից նախատեսված գումարը։

Աղբյուրի փոխանցմամբ` եթե մադրիդյան ակումբը չհաղթի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում կամ Լա լիգայի շրջանակում չզբաղեցնի նվազագույնը 4-րդ հորիզոնականը, ապա «Ատլետիկոյի» ղեկավարությունը ստիպված կլինի վաճառել թիմի մի շարք առաջատար ֆուտբոլիստների։

Հաղորդվում է, որ այդ ֆուտբոլիստների թվում են լինելու դարպասապահ Յան Օբլակը, կիսապաշտպան Մարկո Լյորենտեն ու հարձակվող Ժոաո Ֆելիշը։

Հավելենք, որ «Ատլետիկո Մադրիդը» Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, իսկ Լա Լիգայի շրջանակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023