Ատլետիկոն լռեցնում է «Օլդ Թրաֆորդը»! Լոդիի գոլը «հնդկացիներին» դուրս բերեց ՉԼ-ի 1/4 եզրափակիչ🎥

Ատլետիկոն լռեցնում է «Օլդ Թրաֆորդը»! Լոդիի գոլը «հնդկացիներին» դուրս բերեց ՉԼ-ի 1/4 եզրափակիչ🎥

16/03/2022 - 01:53

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն մեկնարկեց «Յունայթեդի» ֆուտբոլիստների առավելությամբ, ովքեր 13-րդ րոպեին մոտ էին հաշիվը բացելուն, սակայն Էնթոնի Էլանգայի հարվածից հետո գնդակը դիպավ «Ատլետիկոյի» դարպասպահ Յան Օբլակի դեմքին և դուրս եկավ դաշտի սահմաններից։

«Հնդկացիներն» էլ իրենց վտանգավոր պահով պատասխանեցին. 16-րդ րոպեին հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Ռոդրիգո դե Պաուլը, սակայն տանտերերին փրկեց դարպասապահ Դավիդ դե Խեան։

Ժամանակի ընթացքում Դիեգո Սիմեոնեի թիմն սկսեց շեշտը դնել հակագրոհների վրա, որոնցից մեկի արդյունքում էլ «հնդկացիները» 41-րդ րոպեին Ռենան Լոդիի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Կողմերն ընդմիջման գնացին մադրիդյան ակումբի նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկից Ռալֆ Ռանգնիկի թիմը նետվեց առաջ` խաղը փրկելու։

«Կարմիր սատանաները» գնդակին տիրում էին ժամանակի 70%-ը, սակայն հյուրերը բավական անձնուրաց էին պաշտպանվում, և բանը հաճախ չէր հասնում իրական գոլային պահերին։

Ամեն դեպքում, 77-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Ռաֆայել Վարանը շատ մոտ էր պատասխան գնդակը խփելուն, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո փայլեց Յան Օբլակը։

Խաղավերջում էլ Ռանգնիկը մի շարք փոփոխություններ արեց` փորձելով բեկել դիմակայության ընթացքը, սակայն ոչինչ չստացվեց։

Ի վերջո, «Ատլետիկո Մադրիդը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023