Ատալանտան փայլեց` հյուրընկալվելիս ջախջախելով Օլիմպիակոսին🎥

Ատալանտան փայլեց` հյուրընկալվելիս ջախջախելով Օլիմպիակոսին🎥

24/02/2022 - 23:36

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպամ շրջանակում «Ատալանտան» Պիրեյի «Կարայիսկակիս» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Օլիմպիակոսի» դեմ։

Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում «Ատալանտան» հաղթել էր 2:1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա դրա մեծ մասն անցավ Ջանպիերո Գասպերինիի թիմի առավելության պայմաններում, ինչն էլ նպաստեց, որ բերգամասկները մրցակցին ջախջախեցին 3:0 հաշվով։

«Ատալանտայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռուսլան Մալինոսվսկին, մեկ ամգամ էլ աչքի ընկավ Յոաքիմ Մելյեն։

Այսպիսով, Բերգամոն ներկայացնող ակումբը հաղթեց ընդհանուր 5:1 հաշվով` նվաճելով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023