Atalanta on fire 🔥!!! Բերգամոսցիները ջախջախեցին Բոլոնիային🎥

Atalanta on fire 🔥!!! Բերգամոսցիները ջախջախեցին Բոլոնիային🎥

26/04/2021 - 00:40

Իտալական Ա սերիայի 33-րդ տուրի շրջանակում Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Ատալանտան» «Ատլետի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում մրցեց «Բոլոնիայի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից Բերգամոն ներկայացնող ակումբը տիրել էր նախաձեռնությանը և տոտալ առավելություն ուներ։ «Ատալանտայի» ֆուտբոլիստներն անդադար գրոհում էին և նախքան ընդմիջման գնալը երկու գնդակ ուղարկեցին «Բոլոնիայի» դարպասը։

Նախ 22-րդ րոպեին աչքի ընկավ Ռուսլան Մալինովսկին, ապա 44-րդ րոպեին՝ Լուիս Մուրիելը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Ուրուգվայցի հարձակվողն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է արդեն 19 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում «Կրոտոնեի» հարձակվող Սիմի Նվանկվոյի հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 49-րդ րոպեին, հյւուրերի կիսապաշտպան Ջերդի Շուտենը կոպիտ խաղի համար անմիջապես հեռացվեց դաշտից՝ իր թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով։

Ստանալով քանակական առավելություն Ջանպիերո Գասպերինիի սաները 57-րդ ու 59-րդ րոպեներին ևս երկու գնդակ ուղարկեցին Լուկաշ Սկորուպսկիի դարպասը․ մեկական անգամ գոլի հեղինակ դարձան Ռեմո Ֆրոյլերն ու Դուվան Սապատան։

Հավելենք, որ Սապատային գոլային փոխանցում կատարեց Ռուսլան Մալինովսկին, ով նախորդ 5 խաղերում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

73-րդ րոպեին  էլ հանդիպման վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Միրանչուկը՝ 5։0։

Այպիսով, «Ատալանտան» 5։0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ «Բոլոնիայի» նկատմամբ, վաստակեց 68 միավոր, շրջանցեց «Միլանին» և «Յուվենտուսին»՝ բարձարանալով 2-րդ հորիզոնական։

Նշենք, որ բերգամոսցիներն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել են արդեն 78 գոլի հեղինակ և այդ ցուցանիշով լավագույնն են բոլոր ակումբների շրջանակում։

«Բոլոնիան»  էլ մնաց 38 միավորով և զբաղեցնում  է 12-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023