Աստոն Վիլլան շարունակում է հաճելիորեն զարմացնել🎥

Աստոն Վիլլան շարունակում է հաճելիորեն զարմացնել🎥

26/12/2020 - 21:27

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում մրցաշարային աղյուսակի միջնամասում ընթացող «Աստոն Վիլլան» «Վիլլա Պարկ» մարզադաշտում մրցեց «Քրիստալ Փելասի» դեմ։

Դին Սմիթի սաները շարունակում են հաճելիորեն զարմացնել։ «Աստոն Վիլլան» նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարողացավ երեք անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, ընդ որում, բիրմինգհեմցիները երկու գոլ խփեցին, երբ արդեն ստացել էին կարմիր քարտ (45-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Տայրոն Մինգսը)։ «Վիլլային» հաղթանակ պարգևեցին Բերտրան Տրաորեի, Կորտնի Հոսի և Անվար Էլ-Ղազիի խփած գոլերը։

Նշենք, որ «Աստոն Վիլլան» վերջին չորս խաղերում տարավ երրորդ հաղթանակը, իսկ «արծիվները», ընդհակառակը, արդեն չորս հանդիպում է՝ չեն կարողանում ճաշակել հաղթանակի բերկրանքը՝ վերջին երկու խաղերում էլ պարտվելով ընդհանուր 0։10 հաշվով։

«Աստոն Վիլլան» այս հաղթանակից հետո վաստակեց 25 միավոր, միավորների քանակով հավասարվեց «Չելսիին» և բարձրացավ 6-րդ հորիզոնական։ Լոնդոնյան ակումբը լրացուցիչ ցուցանիշներով 5-րդն է, իսկ «Քրիստալ Փելասը» 18 միավորով 13-րդն է։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023