Առաջատարների բացակայությունը զգացնել տվեց Ռեալի մոտ🎥

Առաջատարների բացակայությունը զգացնել տվեց Ռեալի մոտ🎥

21/11/2020 - 21:50

Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Վիլյառեալն» ու «Ռեալը» միմյանց դեմ մրցեցին «Կերամիկա» մարզադաշտում։

Հանդիպման հաշիվը բացվեց բավականին արագ։ 2-րդ րոպեին Դանի Կարվախալի փոխանցումից հետո Մարիանո Դիասն առաջ մղեց «արքայական» ակումբին։

Խփած գոլից հետո «Ռեալը» փորձեց հանգստացնել խաղը, սակայն երկրորդ խաղակեսում Ունայի Էմերին փոփոխությունների միջոցով թարմացրեց խաղը, ինչն էլ տվեց իր արդյունքը։ 75-րդ րոպեին Տիբո Կուրտուան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Սամուել Չուկվեզեի նկատմամբ, նշանակվեց 11 մետարոնց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Ժերար Մորենոն։

Խաղավարտին մոտ «Վիլյառեալի» ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաղթանակ կորզելուն, սակայն հաշվի մեջ այդպես էլ փոփխություն չեղավ։

Այսպիսով, խաղն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ կողմերը կիսեցին միավորը։ «Վիլյառեալը» վաստակեց 19 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Ռեալը» 17 միավորով 4-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023