ԱՊԼ․ Սիթիի ու Լիվերպուլի կամային հաղթանակները, Չելսիի հինգերորդ անընդմեջ հաղթանակը, այլ արդյունքներ?

ԱՊԼ․ Սիթիի ու Լիվերպուլի կամային հաղթանակները, Չելսիի հինգերորդ անընդմեջ հաղթանակը, այլ արդյունքներ?

03/11/2019 - 12:56

ԱՊԼ-ի շրջանակներում ընթանում է 11-րդ տուրը։ Արդեն կայացել է 8 հանդիպում։

Տուրը մեկնարկեց երեկ կեսօրին «Վիթալիթի» մարզադաշտում, որտեղ «Բորնմութը» նվազագույն 1։0 հաշվով առավելության հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։

Հանդիպման միակ գնդակը խփվեց առաջին խաղակեսի վերջնամասում։ 45-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջոշոուա Քինգը՝ հաղթանակ ապահովելով Էնդի Հաուի սաների համար։

«Բորնմութը» այս հաղթանակից հետո 16 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Յունայթեդը» 13 միավորով 10-րդն է։

Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ «Չելսին» ԱՊԼ-ի շրջանակներում շարունակում է փայլել։ Երեկ Լեմպսի սաները տարան իրենց հինգերորդ անընդմեջ հաղթանակը։ Մրցակիցը «Վոթֆորդն» էր։ Խաղն ավարտվեց 1։2 հաշվով։

«Չելսիին» հաղթանակ պարգևեցին Թեմի Աբրահամի և Քրիստիան Պուլիշիչի գոլերը, իսկ «Վոթֆորդի» կազմում միակ գնդակը հեղինակ Ժերարդ Դեուլոֆեուն։

Այս հաղթանակը «Չելսիին» թույլ տվեց ավելի ամրապնդվել չեմպիոնների լիգայի գոտում։ «Չելսին» ունի 23 միավորր, զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ 6 միավորով գերազանցելով 5-րդ տեղում գտնվող «Արսենալին»։

«Արսենալը» շարունակում է իր անկայուն ելույթները։ Ունայի Էմերիի սաները ԱՊԼ-ի շրջանակներում վերջին 5 խաղերում տարել են ընդամենը 1 հաղթանակ։ Երեկ էլ «զինագործենրը» չկարողացան կոտրել «Վուլվզի» դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Արսենալի» գոլահար Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ «գայլերի» կազմում պատասխան գնդակը 76-րդ րոպեին խփեց Ռաուլ Խիմենեսը։

«Արսենալը» 17 միավորով 5-րդ հորիզոնականում է, իսկ «Վուլվզը» 13 միովորով 11-րդն է։

Առաջատարներ «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» երեկ հաղթանակներ տոնեցին մեծ դժվարությամբ։

«Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Սաութհեմպտոնին»։ Թվում էր՝ Պեպի սաները պետք է հեշտ հաղթանակ տանեն, սակայն Ռալֆ Հազնհյութլի թիմը խնդիրներ ստեղծեց «քաղաքայինների» համար։

Հանդիպման հաշիվը բացեվեց 13-րդ րոպեին։ Էդերսոնի կոպիտ սխալից օգտվեց Ջեյմս Վորդ-Պրոուզը։

Առաջին խաղակեսն ավարտվեց «սրբերի» հաղթանակով։ Երկրորդ խաղակեսում Պեպ Գվարդիոլան իր ցուցումներով ու փոփոխություններով կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։ Հանդիպման հերոս դարձավ Կայել Վոլքերն, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Նախ նրա փոխանցումից հետո 70-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, ապա 86-րդ րոպեին Վոլքերն իր գոլով հաղթանակ պարգևեց «Սիթիին»։

Իսկ առաջատար «Լիվերպուլն» ավելի դրամատիկ հանդիպում ունեցավ «Վիլլա Պարկում»։ Մինչև 87-րդ րոպեն «Աստոն Վիլլան» Տրեզեգեի 21-րդ րոպեին րոպեին հեղիանակած գնդակի շնորհիվ հաղթում էր Յուրգեն Կլոպպի սաներին, սակայն «մերսիսայդցիներին» հաջողվեց ծանրագույն հաղթանակ տանել։ Այս հանդիպման հերոսն էլ դարձավ Սադիո Մանեն, ով նույնպես դարձավ 1+1-ի հեղինակ։ 87-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Էնդրյու Ռոբերտսոնը, իսկ մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին հաղթական գնդակը հեղինակեց Մանեն։

«Լիվերպուլը» վաստակեց 31 միավոր և 6 միավոր ավել ունի 2-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթիից»։

Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Բրայթոն» 2։0 «Նորվիչ»

«Վեսթ Հեմ» 2։3 «Նյուքասլ»

«Շեֆիլդ Յունայթեդ» 3։0 «Բյորնլի»

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023