Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը  երգարաձգել է պայմանագիրը հարազատ ակումբի հետ

Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը երգարաձգել է պայմանագիրը հարազատ ակումբի հետ

11/01/2021 - 15:18

Ճապոնական «Յոկոհամա» ակումբն իր պաշտոնական կայքէջում տեղեկատվություն է հրապարակել, համաձայն որի ակումբը երկարաձգել է պայմանագիրը թիմի 53-ամյա կիսապաշտպան Կաձույոսի Միուրայի հետ։

Համաձայն պայմանագրի՝ ճապոնացի ֆուտբոլիստը կշարունակի իր ելույթները «Յոկոհամայի» կազմում մինչև 2020-21 մրցաշրջանի ավարտ՝ 2022 թվականի հունվարի 31-ը։ Այս մրցաշրջանը կլինի թվով 36-րդը նրա պրոֆեսիոնալ կարիերայում։

«Նախորդ մրցաշրջանը լավագույնը չէր իմ կարիերայում․ ես բավարարված չեմ դրանով, սակայն իմ ձգտումներն ու կիրքը ֆուտբոլի հանդեպ աճում են ամեն օր։ Ես համառորեն մարզվում եմ՝ նպատակ ունենալով հնարավորինս երկար ժամանակ մնալ ֆուտբոլում և իմ ներդրումն ունենալ թիմի հաղթանակներում»,- ասել է Միուրան պայմանագիրը ստորագրելիս։

2020 թվականի սեպտեմբերին Միուրան, դուրս գալով խաղադաշտ «Յոկոհամայի» մեկնարկային կազմում, դարձավ Ճապոնիայի առաջնության ամենատարեց ֆուտբոլիստը․ այդ օրը նրա տարիքը 53 տարեկան, 6 ամսեկան և 28 օրեկան էր։ Հատկանշական է, որ Կաձայուսի Միուրան համարվում է աշխարհի ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը, ով մինչ այժմ ֆուտբոլ է խաղում։ 2017 թվականի մարտի 5-ին J League-2 -ի (խմբ․՝ նշանակությամբ Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնը) 2-րդ տուրի շրջանակում Միուրան «Յոկոհամայի» կազմում խաղադաշտ դուրս եկավ «Վ-Վարեն Նագասակի» ակումբի դեմ խաղում և 50 տարեկան և 7 օրական հասակում գերազանցեց Անգլիայի հավաքականի նախկին լեգենդար հարձակվող Սթենլի Մեթյուզի անհավանակն ռեկորդը՝ դառնալով խաղադաշտ դուրս եկած ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը։

Միուրան պրոֆեսիոնալ մակարդակով ֆուտբոլ խաղում է 1986 թվականից և մինչ օրս հանդես է եկել «Կլուբ Ատլետիկո Յուվենտուսի» (Բրազիլիա)«Սանթոսի» (Բրազիլիա), «Մացուբարայի» (Բրազիլիա), ԿՌԲ-ի (Բրազիլիա), «Պիրաչիչաբայի» (Բրազիլիա), «Կուրիտիբայի» (Բրազիլիա), «Յոմուիրիի» (Ճապոնիա), «Ջենոայի» (Իտալիա), «Վերդի Կավասակիի» (Ճապոնիա), «Դինամո Զագրեբի» (Խորվաթիա), «Կիոտո Սանգայի» (Ճապոնիա), «Վիսել Կոբեի» (Ճապոնիա), «Սիդնեյի) (Ավստրալիա), իսկ 2005 թվականից մինչ օրս հանդես է գալիս ճապոնական «Յոկոհամա» ակումբի կազմում։ Մինչ օրս Մուրիան իր պրոֆեսիոնալ ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 753 հանդիպում՝ դառնալով 221 գոլի հեղինակ, իսկ Ճապոնիայի հավաքականի կազմում 89 խաղում խփել է 55 գոլ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023