ԱԱԱ․ Լևանդովսկին Բավարիային էլ ավելի մոտեցրեց հերթական տիտղոսին🎥

ԱԱԱ․ Լևանդովսկին Բավարիային էլ ավելի մոտեցրեց հերթական տիտղոսին🎥

09/02/2021 - 00:49

Փետրվարի 8-ին Աշխարհի ակումբային առաջնության շրջանակում պայքարի մեջ մտավ նաև Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության հաղթող «Բավարիան», ով Քաթարի Ալ Ռայան քաղաքի «Ահմեդ բին Ալի» մարզադաշում մրցեց աֆրիկյան ՉԼ-ի հաղթող, Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ։

Ողջ հանդիպման ընթացքում Հանսի Ֆլիկի սաներն ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն, ինչը երկու անգամ կարողացան վերածել խփած գոլի․ 17 ու 86-րդ րոպեներին աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին՝ իր անվան դիմաց գրանցելով դուբլ։

Եգիպտական ակումբը հանդիպման մեծ մասում պաշտպանվում էր և գրեթե չուներ աչքի ընկնելու որևէ հնարավորություն։

Այսպսիով, «Բավարիան» հաղթեց 2։0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Մրցաշարի եզրափակչում «Բավարիան» կմրցի Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսի» դեմ, որը փետրվարի 7-ին կայացած առաջին կիսաեզրափակիչ խաղում նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեց Լիբերտադորեսի գործող գավաթակիր «Պայմերասին»։

Մեքսիական ակումբի միակ ու հաղթական գնդակը հանդիպման 54-րդ խփեց Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Անդրե Պիեր-Ժինյակը։

Այսպիսով, Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչը կկայանա փետրվարի 11-ին, որի շրջանակում միմյանց դեմ կմրցեն «Բավարիան» ու «Տիգրեսը»։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։00-ին։

Այդ հանդիպումից 3 ժամ առաջ էլ՝ Երևանի ժամանակով 19։00-ից սկսած «Ալ Ահլին» ու «Պալմեյրասը» կանցկացնեն 3-րդ տեղի հանդիպումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023