Անհավանական Ատլետիկո. «հնդկացիները» փայլուն խաղով ոչնչացրին Ռայո Վալեկանոյին🎥

Անհավանական Ատլետիկո. «հնդկացիները» փայլուն խաղով ոչնչացրին Ռայո Վալեկանոյին🎥

29/08/2023 - 09:26

Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրի վերջին խաղում «Ատելտիկո Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

«Հնդկացիները» պարզապես անհավանական հանդիպում անցկացրին և մրցակցին ջախջախեցին 7:0 հաշվով։

Դիեգո Սիմեոնեի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան, իսկ Անտուան Գրիզմանը, Մեմֆիս Դեպայը, Նահուել Մոլինան, Անխել Կոռեան ու Մարկոս Լյորենտեն մրցակցի դարպասը գրավեցին մեկական անգամ։

Նշենք, որ «Ռայոն» Լա լիգայի մեկնարկային երկու խաղերում դարպասն անառիկ էր պահել, իսկ այժմ բաց թողեց միանգամից 7 գնդակ։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» վաստակեց 7 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։

«Ռայո Վալեկանոն», 6 միավորով, 8-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023