Անգլիայի գավաթ. Լիվերպուլը  ձախողվեց` կրկին պարտվելով  Բրայթոնին🎥

Անգլիայի գավաթ. Լիվերպուլը ձախողվեց` կրկին պարտվելով Բրայթոնին🎥

29/01/2023 - 19:42

Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչում «Բրայթոնն» «Ամեքս» մարզադաշտում մրցեց «Լիվերպուլի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում կողմերը նախքան ընդմիջում փոխանակվեցին խփած մեկական գնդակով։

Նախ 30-րդ րոպեին մերսիսայդյան ակումբի կազմից հաշիվը բացեց Հարվի Էլիոթը, ապա 39-րդ րոպեին «ճայերի» կազմից աչքի ընկավ Լյուիս Դանքը։

Երկրորդ խաղակեսում Ռոբերտո Դե Ձերբիի թիմն ուներ խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, սակայն մինչև խաղավարտ չէր հաջողվում հաղթանակ կորզել։

Երբ թվում էր, հանդիպումը կավարտվի 1:1 հաշվով, իսկ կողմերը ստիպված կլինեին վերախաղարկում անցկացնել, տանտերերը 90+2-րդ րոպեին Կաորու Միտոմայի ջանքերով հաղթանակ կորզեցին։

Այսպիսով, «Բրայթոնը» հաղթեց 2:1 հաշվով` նվաճելով Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023