Անգլիական պրեմիեր լիգայում ավարտվեց 2019 թվականը?

Անգլիական պրեմիեր լիգայում ավարտվեց 2019 թվականը?

30/12/2019 - 12:56

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 2019 թվականի վերջին տուրը, որն ընթացիկ մրցաշրջանում 20-րդն էր։

Առաջատար «Լիվերպուլը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով առավելության հասավ Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ։ Հանդիպման միակ գնդակը 42-րդ րոպեին գրանցվեց Սադիո Մանեի անվան դիմաց։

Այսպսիով, Յուրգեն Կլոպի սաները շարունակում են իրենց ֆանտաստիկ ելույթները։ Մերսիսայդյան ակումբը ԱՊԼ-ի շրջանակում 2019 թվականի ընթացքում կրել է ընդամենը 1 պարտություն, որը տեղի է ունեցել գրեթե մեկ տարի առաջ։ 2019 թվականի հունվարի 3-ին 2։1 հաշվով պարտվելով «Մանչեսթեր Սիթիին»՝ «Լիվերպուլը» պարտություն չունի Պրեմիեր լիգայում։ Այդ շարքը կազմում է արդեն 36 հանդիպում։ Ռեկորդը պատկանում է «Արսենալին», որը կազմում է 49 հանդիպում։

Երեկվա խաղում չպատրվելով՝ անգլիական ակումբը ևս մեկ տպավորիչ արդյունք գրանցեց։ Յուրգեն Կլոպի սաներն արդեն 50 հանդիպում անպարտիելի են «Էնֆլիդ Ռոուդ» մարզադաշտում։ Վերջին անգամ մերսիսայդյան ակումբը սեփական հարկի տակ պարտվել է 2017 թվակականի ապրիլին, երբ 1։2 հաշվով զիջեց «Քրիստալ Փելեսին»։ Նշենք նաև, որ սեփական հարկի տակ կայացած վերջին 17 խաղերում ակումբը հաղթանակ է տարել։

Իսկ Լոնդոնը կրկին կապույտ է։ «Արսենալը» սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվեց «Չելսիին»։ Միկել Արտետայի սաները գրեթե ողջ խաղի ընթացքում հաղթում էին, սակայն չկարողացան նույնիսկ մեկ միավոր վաստակել։

Հանդիպման 13-րդ րոպեին հաշիվը բացել էր Պիեր-Էմերիկ Օբամեյանգը և մինչև 83-րդ րոպեն պահապվում էր այդ հաշիվը, սակայն Ժորժինիոյի և Թեմի Աբրահամի խփած գոլերի շնորհիվ Ֆրենկ Լեմպարդի սաները տարան կամային հաղթանակ։

Ցավոք, նույնիսկ Միկել Արտետայի նշանակումը դեռևս չի օգնում «զինագործներին»։ Լոնդոնյան ակումբը նրա օրոք 2 խաղում ընդամենը մեկ միավոր է վաստակել, իսկ վերջին 4 խաղերում հաղթանակ չի տոնել։ Իսկ այս հաղթանակը լոնդոնյան մյուս ակումբին՝ «Չելսիին» հնարավորություն տվեց կրկին բարելավել դիրքերը 4-րդ հորիզոնականի համար պայքարում։

Տարին հաղթանակով ավարտեց նաև գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»։ Պեպ Գվարդիոլայի սաները միայն երկրորդ խաղակեսում կարողացան կոտրել «Շեֆիլդ Յունայթեդի» դիմադրությունը։ Խաղն ավարտվեց 2։0 հաշվով, իսկ հերթական անգամ փայլեց Կևին դե Բրոյնեն՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Մեկ գնդակ էլ հեղինակեց Սերխիո Ագուերոն։

Վերջապես «չոր» հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Օլե-Գունար սուլշերի սաները հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեցին «Բյորնլիի» դարպասը։ «Յունայթեդին» հաղթանակ պարգևեցին Անտոնիո Մարսիալի և Մարկուս Ռեշֆորդի գոլերը։

Վերջին անգամ մանկունյանցիները արտագնա խաղում «չոր» հաշվով հաղթել էին 2019 թվականի փետրվարի 9-ին՝ 0։3 հաշվով առավելության հասնելով «Ֆուլհեմի» նկատմամբ։

Ժոզե Մոուրինոյի գլխավորած «Տոտենհեմը» աչքի չի ընկնում ստաբիլությամբ։ Լոնդոնյան ակումբը չնայած ունենալով տարածքային լուրջ առավելություն՝ չկարողացավ հաղթել հետնապահ «Նորվիչին»։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Տանտերերից աչքի ընկավ Մարիո Վրանչիչը, իսկ Սերժ Օրիեն գրավեց սեփական դարպասը։ Հյուրերին պարտությունից փրկեցին Քրիստիան Էրիկսենի և Հարի Քեյնի գոլերը։ Հատկապես հիշատակման է արժանի Էրիկսենի գոլը, ով 55-րդ րոպեին տուգանային հարվածից հիանալի հարվածով հաշիվը դարձրեց 1։1։

Կառլո Անչելոտիի գլխավորությամբ «Էվերտոնը» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Լիվերպուլը ներկայացնող ակումբն այս անգամ հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ՝ բարձրանալով 10-րդ հորիզոնական։

«Կապույտներին» հաղթանակ պարգևեց Դոմենիկ Կալվերտ-Լյուինի դուբլը, ով ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 8-ի, իսկ տանտերերի կազմից միակ գնդակը խփեց կենտրոնական պաշտպան Ֆաբիան Շերը։

Կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Վեսթ Հեմ» 1։2 «Լեսթեր»

«Սաութհեմպտոն» 1։1 «Քրիստալ Փելես»

«Վոթֆորդ» 3։0 «Աստոն Վիլլա»

«Բրայթոն» 2։0 «Բորնմութ»

Մրցաշարային աղյուսակը 20-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը․

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023