Անատամ ֆուտբոլ մեր հավաքականի կողմից․ Հայաստան 0։1 Հունաստան?

Անատամ ֆուտբոլ մեր հավաքականի կողմից․ Հայաստան 0։1 Հունաստան?

15/11/2019 - 23:21

Եվրո-2020-ի որկամավորման փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցում էր Հունաստանի հավաքականի դեմ և պարտվեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գնդակը խփվեց 34-րդ րոպեին, երբ աչքի ընկավ հույների վինգեր Դիմիտրիոս Լիմնիոսը։

Հայաստանի հավաքականը այս պարտությունից հետո Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճելու նույնիսկ տեսական շանսերից։ Զուգահեռ ընթացող Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով որևէ մեծ մրցաշարի եզրափակիչ փուլ։

Հայաստանի հավաքականը մնաց 10 միավորով և J խմբում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ հույները 11 միավորով բարձրացան 3-րդ հորիզոնական։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023