Այսօր կկայանա «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը

Այսօր կկայանա «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը

27/02/2023 - 13:05

Այսօր` փետրվարի 27-ին, Փարիզում կկայանա «The Best FIFA Football Awards» ամենամյա մրցանակաբաշխությունը։

Նշենք, որ մրցանակաբաշխության մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որը հեռարձակվելու է «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով։

Մրցանակաբաշխության ժամանակ հանձնվելու են բազում մրցանակներ։

Առաջարկում ենք ծանոթանալ բոլոր անվանակարգերի հավակնորդներին։

«Տարվա լավագույն ֆուտբոլիստ» – Լեո Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա)

«Տարվա լավագույն դարպասապահ» – Յասին Բունու («Սևիլիա», Մարոկկո), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Արգենտինա), Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելգիա)

«Տարվա լավագույն մարզիչ» – Կառլո Անչելոտի («Ռեալ Մադրիդ»), Լիոնել Սկալոնի (Արգենտինայի հավաքական), Պեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)

«Տարվա լավագույն գոլ. Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակ» – Մարցին Օլեսկի («Վարտա Պոզնան»), Ռիշարլիսոն (Բրազիլա), Դմիտրի Պայետ («Մարսել»)

2022 թ. խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդներ

Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Բրազիլիա»), Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ», Բելիգիա), Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Արգենտինա)

Պաշտպաններ – Ժոաու Կանսելու («Բավարիա», Պորտուգալիա), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», Կանադա), Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ», Նիդեռլանդներ), Յոշկո Գվարդիոլ («Լայպցիգ», Խորվաթիա), Աշրաֆ Հակիմի (ՊՍժ, Մարոկկո), Թեո Էրնանդես («Միլան», Ֆրանսիա), Տիագո Սիլվա («Չելսի», Բրազիլիա), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Գերմանիա)

Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգհեմ («Բորուսիա Դորտմունդ», Անգլիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Բրազիլիա), Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Էնցո Ֆերնանդես («Չելսի», Արգենտինա), Գավի («Բարսելոնա», Իսպանիա), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա), Պեդրի («Բարսելոնա», Իսպանիա), Ֆեդերիկո Վալվերդե («Ռեալ Մադրիդ», Ուրուգվայ)

Հարձակվողներ – Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ», Ֆրանսիա), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի», Նորվեգիա), Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա», Լեհաստան), Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա), Լեո Մեսսի (ՊՍԺ, Արգենտինա), Նեյմար (ՊՍԺ, Բրազիլիա), Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր», Պորտուգալիա)

«Տարվա լավագույն կին ֆուտբոլիստ» – Բեթ Միդ («Արսենալ», Անգլիա), Ալեքս Մորգան («Սան Դիեգո Վեյվ», ԱՄՆ), Ալեքսիա Պուտելիաս («Բարսելոնա», Իսպանիա)

«Տարվա լավագույն կին դարպասապահ» – Ան-Կատրին Բերգեր («Չելսի», Գերմանիա), Մերի Էրպս («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Քրիստիանա Էնդլեր (ՊՍԺ, Չիլի)

«Տարվա լավագույն կին մարզիչ» – Սոնիա Բոմպաստոր («Լիոն»), Պիա Սունդհագե (Բրազիլիայի հավաքական), Սարինա Վիգման (Անգլիայի հավաքական)

Կանանց ֆուտբոլ. 2022 թ. խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու հավակնորդներ

Դարպասապահներ – Մերի Էրպս («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Քրիստիանա Էնդլեր (ՊՍԺ, Չիլի), Սանդրա Պանյոս («Բարսելոնա», Իսպանիա)

Պաշտպաններ – Լյուսի Բրոնզ («Բարսելոնա», Անգլիա), Էլի Կարպենտեր («Լիոն», Ավստրալիա), Էշլի Լոուրենս (ՊՍԺ, Կանադա), Մապի Լեոն («Բարսելոնա», Իսպանիա), Իրեն Պարեդես («Բարսելոնա», Իսպանիա), Վենդի Ռենար («Լիոն», Ֆրանսիա), Լիա Վիլիամսոն («Արսենալ», Անգլիա)

Կիսապաշտպաններ – Այթանա Բոնմաթի («Բարսելոնա», Իսպանիա), Կարոլինա Հանսեն («Բարսելոնա», Նորվեգիա), Ամանդին Անրի («Լիոն», Ֆրանսիա), Լենա Օբերդորֆ («Վոլֆսբուրգ», Գերմանիա), Կելի Օ’Հարա («Գոթհեմ», ԱՄՆ), Ալեքսիա Պուտելիաս («Բարսելոնա», Իսպանիա), Կիրա Վոլշ («Բարսելոնա», Անգլիա)

Հարձակվողներ – Ադա Հեգերբերգ («Լիոն», Նորվեգիա), Սեմ Քեր («Չելսի», Ավստրալիա), Բեթ Միդ («Արսենալ», Անգլիա), Վիվիեն Միդեմա («Արսենալ», Նիդեռլանդներ), Ալեքս Մորգան («Սան Դիեգո Վեյվ», ԱՄՆ), Էլեն Վայթ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա)

«Տարվա լավագույն երկրպագու» – Աբդուլահ Ալ Սալմի (Սաուդյան Արաբիա), Ճապոնիայի հավաքականի երկրպագուներ, Արգենտինայի հավաքականի երկրպագուներ

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023