Այնտրախտը շարունակում է զարմացնել` հյուրընկալվելիս հաղթելով նաև Վեսթ Հեմին🎥

Այնտրախտը շարունակում է զարմացնել` հյուրընկալվելիս հաղթելով նաև Վեսթ Հեմին🎥

29/04/2022 - 01:08

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսէ Հեմի» դեմ։

Հյուրերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «մրճահարների» համար ու 1-ին իսկ րոպեին Անսգար Կնաուիֆի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

Ֆրանկֆուրտցիների ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 21-րդ րոպեին լոնդոնյան ակումբը Մայքլ Անտոնիոյի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։

39-րդ րոպեին Կնաուֆը կարող էր դուբլ գրանցել իր անվան դիմաց, սակայն նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։

Ամեն դեպքում կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսը մեկնարկեց այնպես, ինչպես առաջինը` Օլիվեր Գլասների թիմի խփած գնդակով. 54-րդ րոպեին աչքի ընկավ Դաիտի Կամադան։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում երկու ակումբներն էլ մոտ էին հաշվի մեջ փոփոխություն մտցնելուն, սակայն վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Հատկապես հիշատակման են արժանի Սայիդ Բենրահմայի ու Կամադայի դրվագները, երբ վերջիններիս հարվածներից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Ի վերո, ֆրանկֆուրտցիներին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը` առավելության հասնելով 2:1 հաշվով

Հավելենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 5-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023