Աղբյուր. Ռեալն ու Յովիչը վերջնական համաձայնության են հասել

Աղբյուր. Ռեալն ու Յովիչը վերջնական համաձայնության են հասել

05/04/2019 - 20:26

«Այնտրախտի» առաջատար Լուկա Յովիչը շատ մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:

Bild-ը հայտնում է, որ «արքայական» ակումբը և 21-ամյա հարձակվողը վերջնական համաձայնության են եկել:

Նշվում է, որ «Ռեալը» 50 միլիոն եվրո կվճարի տրանսֆերի համար: Խաղացողի հետ 6-ամյա պայմանագիր կկնքվի:

Յովիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Բարսելոնան»:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Յովիչը 25 հանդիպման է մասնակցել՝ խփելով 16 գոլ:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023