Աղբյուր․ «Ռեալը չի վերադարձնի Ռոնալդուին»

Աղբյուր․ «Ռեալը չի վերադարձնի Ռոնալդուին»

07/04/2020 - 20:35

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված չէ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին վերադարձնելու գաղափարով։

Ըստ աղբյուրի՝ ակումբը մտադիր չէ ձեռք բերել 35-ամյա ֆուտբոլիստին, քանի ցանկանում է ավելի երիտասարդացնել կազմը։ «Ռեալի» տրանսֆերային հիմնական նպատակները լինելու են «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջաց ճգնաժամը հաղթահարելու նպատակով ստիպված կլինի բաժանվել Ռոնալդուից։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան ակումբի գույները պաշտպանել է 2009-18 թթ։ 2018 թվականի ամռանը պորտուգալացի ֆուտբոլիստը 117 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Յուվենտուս»։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023