Աղբյուր․ «Մբապեի՝ Ռեալ տեղափոխությունը վտանգված է»

Աղբյուր․ «Մբապեի՝ Ռեալ տեղափոխությունը վտանգված է»

01/12/2020 - 18:09

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ամենայն հավանականությամբ, 2021 թվականի ամռանը չի տեղափոխվի «Ռեալ»։

Ինչպես տեղեկացնում է  La Parisien-ը, «արքայական» ակումբը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել և դժվար թե կարողանա մի քանի ամսից այդպիսի թանկ տրանսֆեր իրականացնել։ Տրանսֆերի իրականացմանը կարող է խոչընդոտել նաև ֆուտբոլիստի բարձր աշխատավարձը, որը նա ստանում է ՊՍԺ-ի կազմում։

Նշվում է, որ ֆուտբոլիստների աշխատավարձի պարտադիր կրճատումը հաշվի առնելով՝ «Ռեալը» անորոշ ժամանակով ստիպված կլինի հրաժարվել Մբապեին ձեռք բերելու մտքից։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023