Աղբյուր․ «Ինտերը պատրաստ է Մեսսիին մեգաառաջարկ անել»

Աղբյուր․ «Ինտերը պատրաստ է Մեսսիին մեգաառաջարկ անել»

31/07/2020 - 00:38

Վերջին շրջանում անչափ հաճախակիացել են այն լուրերը, որ «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին հեռանալու է ակումբից։

Այդ ամենից փորձում է օգտվել «Ինտերը», որը դեռ Մեսսիի կարիերայի սկզբում էր ցանկանում նրան ձեռք բերել, սակայն գործարքը տեղի չունեցել։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, միլանյան ակումբը մտադիր է խաղացողին ձեռք բերել 2021 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե «Ինտերը» պայմանագիր առաջարկելու հնարավորություն ստանա, ապա «ներաձուրիները» պատրաստ են Մեսսիին 4 տարվա պայմանագիր առաջարկել, իսկ այդ ընթացքում Մեսսին կվաստակի ոչ ավել, ոչ պակաս 260 մլն եվրո։ Հարկերը հանած՝ Մեսսին տարեկան կվաստակի 50 մլն եվրո, ինչն ավելի շատ է, քան «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը, որը վաստակում է մոտ 31 մլն եվրո։

Կատալոնական ակումբի և Լեո Մեսսիի միջև գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի հունիսի 30։ «Բարսելոնայի» ղեկավարությունն ավելի վաղ վստահ էր, որ կողմերը նոր պայմանագիր կկնքեն, սակայն ի հայտ եկան խանգարող հանգամանքներ։ Լեո Մեսսին կրկին իր դժգոհությունն է արտահայտել ակումբի ղեկավարությունից, ինչպես նաև ակումբը կրկին վատ մրցելույթներով աչքի ընկավ։ Բացի այդ ամենից, արգենտինացի ֆուտբոլիստը հոգնել է մշտապես իր վրա վերցնել ողջ պատասխանատվությունը։

Վերջերս հայտնի է դարձել նաև, որ Միլան քաղաք է տեղափոխվել նաև Լեո Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ով դժգոհ է Իսպանիայի հարկային օրենսդրությունից և իր բիզնեսը տեղափոխվել է Միլան։ Հարկ ենք համարում նշել նաև, որ վերջին շրջանում ԶԼՄ-ներում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ անձամբ Լեո Մեսսին նույնպես դեմ չէ տեղափոխվել իտալական Ա սերիա, քանի որ կարոտել է նրա ու Կրիշտիանու Ռոնալդուի մրցակցությանը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023