Աղբյուր․ «Դանի Օլմոն մերժել  է Բարսելոնային»

Աղբյուր․ «Դանի Օլմոն մերժել է Բարսելոնային»

01/01/2020 - 11:31

Ըստ Marca-ի՝ կատալոնական «Բարսեոլնան» առաջին պաշտոնական առաջարկն է կատարել Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոյին գնելու համար։

Սակայն, ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Օլմոն մերժել է «Բարսելոնայի» առաջին առաջարկը։

Ակումբը երիտասարդ եզրային կիսապաշտպանին ցանկանում է ձեռք բերել ամռանը, սակայն, հավանական է, որ Օլմոն «Բարսելոնա» կտեղափոխվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Հիշեցնենք, որ 21-ամյա կիսապաշտպանը «Բարսելոնայի» սան է և ակումբի համակարգում եղել է 2007-2014 թվականներին։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023