ԱԼ. Հայտնի են Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցները

ԱԼ. Հայտնի են Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցները

28/09/2021 - 20:21

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, սույն թվականի դեկտեմբերի 16-ին` Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում կկայանա Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության վիճակահանությունը։

Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականը, հաղթելով Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության C դիվիզիոնի իր ենթախմբում, մրցաշարի հաջորդ խաղարկության շրջանակում հանդես կգա B դիվիզիոնում։

Հայաստանի հավաքականն ընգրվկած է B դիվիզիոնի չորրորդ զամբյուղում և մեր ընտրանու հավանական մրցակիցներն են Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան, Իսլանդիան (առաջին զամբյուղ), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան, Ռուսաստանը (երկրորդ զամբյուղ), Իսրայելը, Ռումինիան, Սերբիան և Իռլանդիան (Զամբյուղ 3)։ 

Մրցաշարի B դիվիզիոնի շրջանակում ձևավորվելու է 4 խումբ, որոնք բաղկացած են լինելու 4 հավաքականներից։

Յուրաքանչյուր հավաքական խմբում ընդգրկված բոլոր ընտրանիների դեմ երկուական հանդիպում կանցկացնի` տնային և արտագնա։

Մրցաշարի շրջանակում 4 հանդիպում կկայանա 2022 թ. հունիսին, ևս 2-ը` սեպտեմբերին։

Հավելենք, որ իր խմբում հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Ազգերի լիգայի A դիվիզիոնի ուղեգիր, իսկ պարտվելու դեպքում կնահանջի C դիվիզիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023