Ալկոյանոյի տղաների ուրախությունը, երբ իմացան,  որ իրենց մրցակիցը Ռեալն է 🎥

Ալկոյանոյի տղաների ուրախությունը, երբ իմացան, որ իրենց մրցակիցը Ռեալն է 🎥

10/01/2021 - 13:03

Վերջերս կայացավ Copa del Rey-ի՝ Իսպանիայի թագավորական գավաթի 1/16 եզրափակչի վիճականությունը, որի շրջանակում իսպանական երրորդ դիվիզիոնը (խմբ․՝ Սեգունա Բ) ներկայացնող «Ալկոյանո» ֆուտբոլային ակումբին բաժին հասավ «Ռեալ Մադրիդը»։

60 հազար բնակչություն ունեցող Ալկոյ քաղաքը ներկայացնող ակումբի տղաները շատ բուռն ցնծությամբ արձագանքեցին այդ նորությանը։ Հավելենք, որ «Ալկոյանո» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հունվարի 20-ին «Էլ Կալաո» մարզադաշտում, որը տեղավորում է ընդամենը 5000 հանդիսական։

«Ալկոյանոն» պայքարը սկսել է մրցաշարի 1/64 եզրափակչից, որի շրջանակում 4։1 հաշվով հաղթեց «Լարեդո» ակումբին, որը նույնպես ներկայացնում է Սեգունդա Բ-ն։ 1/32 եզրափակիչում էլ ակումբը շատերի համար անսպասելիորեն 2։1 հաշվով հաղթեց Լա լիգայի հետնապահ «Ուեսկային»։

Վերջում նշենք, որ «Ալկոյանոն» հանդես է գալիս Սեգունդա Բ-ի 3-րդ ենթախմբի B խմբում և կայացած 8 խաղերից հետո վաստակել է 12 միավոր և 10 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023