Ազգային հավաքական. սպասումով

Ազգային հավաքական. սպասումով

27/08/2019 - 13:00

Սեպտեմբերի 5-ին և 8-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի տնային հանդիպումները Իտալիայի և Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանիների դեմ:

Մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն արդեն հրապարակել է արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը.

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Անդրե Չալըշըր «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)         

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)   

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)

Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս)

Ռումյան Հովսեփյան «Արդա» (Բուլղարիա)

Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)

Սարգիս Ադամյան, «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան)

Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները հրապարակվելու են առաջիկա օրերին:

Այստեղ հետաքրքրությունը մեծ է: Գյուլբուդաղյանցը, ով սերնդափոխության կողմնակից է, կարևոր որոշումներ կայացնելու առջև է: Տեղեկություններ կան, որ առաջին անգամ հավաքական են հրավիրվելու երիտասարդական ընտրանու նախկին 2 ֆուտբոլիստներ՝ «Նոայի» դարպասապահ Արման Մելիքսեթյանը և «Լոռիի» հարձակվող Գրիգոր Աղեկյանը:

Պետրոս Ավետիսյանը և Էրիկ Վարդանյանը ժամանակի ընթացքում ինտեգրվելու են հավաքականին, իսկ Մելիքսեթյանը և Աղեկյանը դեռ պետք է իրենց հերթին սպասեն: Բայց այն, որ նրանք հիմա հրավիրվեն հավաքական, դա կարող է մեծ օգուտ տալ հեռանկարային խաղացողներին:

Հայաստանի առաջնությունը ժամանակի հետ միայն առաջ է գնում: Պետք է հուսալ, որ մարզիչը հավաքական հրավիրելու համար փնտրտուքների մեջ չի ընկնելու և բարձր մրցակցության պայմաններում է ընտրություն կատարելու:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023