Աբրամովիչը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին

Աբրամովիչը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ռուս-ուկրաինական բանակցություններին

28/02/2022 - 16:20

Ուկրաինան խնդրել է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչին մասնակցել Ռուսաստանի հետ բանակցություններին։

Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, ռուս գործարարը, ամենայն հավանականությամբ կմասնակցի, ռուս-ուկրաինական բանակցություններին, որոնք մեկնարկել են այսօր` փետրվարի 28-ին` Բելառուսում` Ուկրաինայի սահմանից ոչ հեռու` Պրիպյատ գետի ափին։

Աղբյուրի փոխանցմամբ` 55-ամյա ռուս միլիարդատերը, ով սերտ կապեր ունի Ուկրաինայի և Ռուսաստանի հրեական համայնքների հետ, Ուկրաինայի իշխանությունների խնդրանքով այժմ գտնվում է Բելառուսում, որպեսզի օգնի բանակցությունների ժամանակ։

Այդ տեղեկությունը հաստատել է նաև պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին, ով անդրադարձել է Աբրամովիչի հետ ունեցած զրույցին.

«Ուկրաինացիները փորձել են Ռուսաստանում գտնել մեկին, ով կարող է օգնել ստեղծված իրավիճակին տալ խաղաղ հանգուցալուծում։

Նրանք օգնություն են խնդրել, իսկ Ռոմանը հենց այն մարդն է, ով որոշել է օգնել խնդրի խաղաղ կարգավորմանը»,- նշել է Ռոդնյանսկին, ով, ըստ աղբյուրի, սերտ կապեր է ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրա աշխատակազմի հետ։

Աբրամովիչի մամուլի խոսնակը չի մեկնաբանել այն տեղեկությունը, թե «Չելսիի» սեփականատերն այժմ Բելառուսում է, սակայն հաստատել է, որ Ուկրաինայի պաշտոնական անձինք, ամեն դեպքում, նրան դիմել են։

«Ես կարող եմ հաստատել, որ Ռոման Աբրամովիչին դիմել է ուկրաինական կողմը՝ խաղաղ կարգավորմանն աջակցելու համար, և որ այդ ժամանակվանից նա փորձում է օգնել։

Հաշվի առնելով, թե ինչի մասին է խոսքը` խնդրում ենք հասկանալ` ինչու չենք մեկնաբանում ո՛չ ստեղծված իրավիճակը, ո՛չ էլ Աբրամովիչի ներգրավվածությունն այդ հարցում»,- նշել է 55-ամյա գործարարի մամուլի խոսնակը։

Հավելենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմ է սկսվել։ Կողմերը փետրվարի 28-ին համաձայնել են նստել բանացակային սեղանի շուրջ` հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։

Հիշենցնենք, որ փետրվարի 26-ին էլ հայտնի դարձավ, որ Ռոման Աբրամովիչը «Չելսիի» ղեկավարումը հանձնել է բարեգործական հիմնադրամին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023