ԱԱ-2026. Կյուրասաոյի հավաքականի հայտացուցակը 📸
Կյուրասաոյի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ` Տայրիք Բոդար («Տելստար», Նիդերլանդներ), Թրևոր Դորնբյուս («Վենլո», Նիդերլանդներ), Էլոյ Ռոմ («Մայամի», ԱՄՆ)։
Պաշտպաններ` Ռիխեդլի Բազուր («Կոնյասպոր», Թուրքիա), Ջոշուա Բրենեթ («Կայսերիսպոր», Թուրքիա), Ռոսոն վան Էյմա («Վալվեյկ», Նիդերլանդներ), Շերել Ֆլորանուս («Զվոլե», Նիդերլանդներ), Դևերոն Ֆոնվիլ (ՆԵԿ, Նիդերլանդներ), Յուրիեն Գարի («Աբհա», Սաուդյան Արաբիա), Արմանդո Օբիսպո (ՊՍՎ, Նիդերլանդներ), Շյուրանդի Սամբո («Սպարտա Ռոտերդամ», Նիդերլանդներ), Լեանդրո Բակունա («Իգդիր», Թուրքիա), Լիվանդո Կոմենենսիա («Ցյուրիխ», Շվեյցարիա), Տայրիզ Նոսլին («Տելստար»)։
Կիսապաշտպաններ` Ժունինիո Բակունա, Բրանդլեյ Կյուվաս (երկուսն էլ` «Վոլենդամ», Նիդերլանդներ), Կեյվին Ֆելիդա («Դեն Բոսխ», Նիդերլանդներ), Գոդֆրիդ Ռումերատու («Վալվեյկ»), Թահիթ Չոնգ («Շեֆիլդ Յունայթեդ», Անգլիա), Քենջի Գորե («Մաքաբի Հայֆա», Իսրայել), Սոնտյե Հանսեն («Միդլսբրո», Անգլիա), Ժերվեյն Կաստաներ («Տերենգանու», Մալայզիա), Յուրգեն Լոքադիա («Մայամի»)։
Հարձակվողներ` Արյան Մարտա («Ռոտերհեմ Յունայթեդ», Անգլիա), Ժերեմի Անտոնիսե («Քիֆիսա», Հունաստան), Ժարլ Մարգարիտա («Բևերեն», Բելգիա)։
Կյուրասաոն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած երբևէ ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրն (185 հազար) է։
«Կապույտ ալիքը» նախքան Մունդիալը մայիսի 30-ին ընկերական հանդիպում կանցկացնի Շոտլանդիայի, իսկ հունիսի 7-ին` Արուբայի հետ։
Դիկ Ադվոկատի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի E խմբում հունիսի 14-ին կմրցի Գերմանիայի, հունիսի 21-ին` Էկվադորի, իսկ հունիսի 26-ին` Կոտ դ’Իվուարի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Դիկ Ադվոկատ, Կյուրասաոյի հավաքական, Մունդիալ-2026