ԱԱ. հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման  փլեյ-օֆֆ փուլի մասնակիցներն ու զամբյուղները

ԱԱ. հայտնի դարձան ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի մասնակիցներն ու զամբյուղները

17/11/2021 - 09:49

Նոյեմբերի 16-ին ավարտվեց աշխարհի 2022 թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձան փլեյ-օֆֆ-ի բոլոր մասնակցիներն ու զամբյուղները։

12 հավաքականներ բաժանվել են երկու զամբյուղի` «ուժեղների» և «թույլերի»։ Փոքրիկ մրցաշարի միջոցով կպարզվի ՈՒԵՖԱ-ի գոտուց աշխարհի առաջնության ուղեգիր նվաճող վերջին 3 հաջողակների անունները։

Փլեյ-օֆֆ-ի ուղեգիր են նվաճել դասական վիճակահանության արդյունքում յուրաքանչյուր խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած 10 հավաքականները, ինչպես նաև Ավստրիայի և Չեխիայի ընտրանիները, որոնք լավագույնն են եղել Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության իրենց ենթախմբերում հաղթած հավաքականների շրջանակում։

Դիմականությունները բաղկացած են լինելու մեկ խաղից, իսկ «ուժեղների» զամբյուղում հայտնված հավաքականները կիսաեզրափակիչ հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ։

Նշենք, որ որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա սույն թվականի նոյեմբերի 26-ին Ցյուրիխում։

Մրցաշարի կիսաեզրափակիչները կկայանան 2022 թ. մարտի 24-25-ին, եզրափակիչները` մարտի 28-29-ին։

Փլեյ-օֆֆ-ի զամբյուղներն ունեն հետևյալ տեսքը.

«Ուժեղների» զամբյուղ

  1. Պորտուգալիա
  2. Իտալիա
  3. Շոտլանդիա
  4. Ռուսաստան
  5. Շվեդիա
  6. Ուելս

«Թույլերի» զամբյուղ

  1. Թուրքիա
  2. Լեհաստան
  3. Հյուսիսային Մակեդոնիա
  4. Ուկրաինա
  5. Ավստրիա
  6. Չեխիա

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023