Հոլանդիան հաղթեց Նորվեգիային և նույնպես կուղևորվի Քաթար🎥

Հոլանդիան հաղթեց Նորվեգիային և նույնպես կուղևորվի Քաթար🎥

17/11/2021 - 01:56

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը G խմբի շրջանակում Ռոտերդամի «Դե Կույպ» մարզադաշտում մրցեց Նորվեգիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում «նարնջագույնները» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և երկրորդ խաղակեսում երկու անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։

Լուի Վան Գալի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Սթիվեն Բերգվեյնն ու Մեմֆիս Դեպայը։

Հավելենք, որ Դեպայն ընթացիկ որակավորման փուլում խփեց իր 12-րդ գոլն ու Անգլիայի հավաքականի գոլահար Հարի Քեյնի հետ դարձավ որակավորման փուլի եվրոպագան գոտու լավագույն ռմբարկու։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Չեռնոգորիա 1:2 Թուրքիա

Ջիբրալթար 1:3 Լատվիա

G խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա – 23 միավոր
  2. Թուրքիա – 21 միավոր
  3. Նորվեգիա – 19 միավոր
  4. Չեռնոգորիա – 12 միավոր
  5. Լատվիա – 9 միավոր
  6. Ջիբրալթար – 0 միավոր

Այսպսիով, Հոլանդիայի հավաքականը նվաճեց ԱԱ խմբային, իսկ Թուրքիան` որակավորման փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023