ԱԱ. ավարտվեց Ասիայի գոտու որակավորման փուլը

ԱԱ. ավարտվեց Ասիայի գոտու որակավորման փուլը

30/03/2022 - 09:44

Մարտի 29-ին ավարտվեց Աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորկան փուլը։

Վերջին` 10-րդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները.

A խումբ

Իրան 2:0 Լիբանան

ԱՄէ 1:0 Հարավային Կորեա

Սիրիա 1:1 Իրաք

B խումբ

Ճապոնիա 1:1 Վիետնամ

Սաուդյան Արաբիա 1:0 Ավստրալիա

Օման 2:0 Չինաստան

10-րդ տուրից հետո խմբերը վերջնական ստացան հետևյալ տեսքը.

A խումբ

  1. Իրան – 25 միավոր
  2. Հվ. Կորեա – 23 միավոր
  3. ԱՄԷ – 12 միավոր
  4. Իրաք – 9 միավոր
  5. Սիրիա – 6 միավոր
  6. Լիբանան – 6 միավոր

B խումբ

  1. Սաուդյան Արաբիա – 23 միավոր
  2. Ճապոնիա – 22 միավոր
  3. Ավստրալիա – 15 միավոր
  4. Օման – 14 միավոր
  5. Չինաստան – 6 միավոր
  6. Վիետնամ – 4 միավոր

Այսպիսով, այս գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճեցին Իրանի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի և Ճապոնիայի հավաքականները։

Ավստրալիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականներն էլ հունիսի 7-ին` Քաթարի մայրաքաղաք Դոհայում, միմյանց միջև հանդիպում կանցկացնեն, որի հաղթողը կստանա միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք։

Ավստրալիա – ԱՄԷ դիմակայության հաղթողը հունիսի 13 կամ 14-ին միջմայրցամաքային անցումային հանդիպում է անցկացնելու Պերուի հավաքականի դեմ, որի հաղթողը նույնպես կնվաճի ԱԱ ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023