ԱԱ. այսօր կավարտվի Ասիայի գոտու որակավորման փուլը

ԱԱ. այսօր կավարտվի Ասիայի գոտու որակավորման փուլը

29/03/2022 - 13:59

Ասյօր` մարտի 29-ին, կավարտվի աշխարհի 2022 թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլը։

Վերջին` 10-րդ տուրի շրջանակում կկայանան հետևյալ հանդիպումները.

A խումբ

Իրան – Լիբանան

ԱՄԷ – Հվ. Կորեա

Սիրիա – Իրաք

B խումբ

Ճապոնիա – Վիետնամ

Օման – Չինաստան

Սաուդյան Արաբիա – Ավստրալիա

Հիշեցնենք, որ այս ընտրական գոտուց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր արդեն նվաճել են Իրանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի և Սաուդյան Արաբիայի հավաքականները։

Այս ընտրական գոտու շրջանակում անպատասխան է մնացել միայն մեկ հարց, այն է` թե որ հավաքականը A խմբում կզբաղեցնի 3-րդ տորիզոնականը և 2022 թ. հունիսին Ասվտրալիայի հավաքականի դեմ անցումային հանդիպում կանցկացնի։

Այդ դիմակայության հաղթողն էլ հնարավորություն է ստանալու միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնել Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 5-րդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականի դեմ` խաղարկելով աշխարհի առաջնության խմբային փուլի ևս մեկ ուղեգիր։

Նշենք, որ Ասիայի գոտուց աշխարհի առաջնությանը մասնակցելու է նաև Քաթարի հավաքականը` որպես մրցաշարն ընդունող երկիր։

Վերջին տուրից առաջ Ասիայի գոտու որակավորման փուլի խմբերն ունեն հետևյալ տեսքը.

A խումբ

  1. Հարավային Կորեա – 23 միավոր
  2. Իրան – 22 միավոր
  3. ԱՄԷ – 9 միավոր
  4. Իրաք – 8 միավոր
  5. Լիբանան – 6 միավոր
  6. Սիրիա – 5 միավոր

B խումբ

  1. Ճապոնիա – 21 միավոր
  2. Սաուդյան Արաբիա – 20 միավոր
  3. Ավստրալիա – 15 միավոր
  4. Օման – 11 միավոր
  5. Չինաստան – 6 միավոր
  6. Վիետնամ – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023