Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար

18/03/2022 - 14:53

Ֆրանսիայի ֆուտբոլ ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն ֆուտբոլիստների անունները, որոնց «եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրավիրել է հավաքական` մասնակցելու առաջիկա ընկերական հանդիպումներին։

Ֆրանսիայի հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ – Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Մայք Մանյան («Միլան»), Ալֆոնս Արեոլա («Վեսթ Հեմ»)

Պաշտպաններ – Ժոնաթան Կլոս («Լանս»), Լյուկա Դին («Էվերտոն»), Լյուկա Էրնանդես, Բենժամեն Պավար (երկուսն էլ` «Բավարիա»), Թեո Էրնանդես («Միլան»), Պրեսնել Կիմպեմբե (ՊՍԺ), Ժյուլ Կունդե («Սևիլիա»), Ռաֆայել Վարան («Մանչեսթեր Յունայթեդ»)

Կիսապաշտպաններ – Նգոլո Կանտե («Չելսի»), Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ադրիեն Ռաբիո («Յուվենտուս»), Մատեո Գենդուզի («Մարսել»), Օրելյեն Տչաումենի («Մոնակո»)

Հարձակվողներ – Վիսամ Բեն-Յեդեր («Մոնակո»), Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»), Կինգլսի Կոման («Բավարիա»), Մուսա Դիաբի («Բայեր»), Անտուան Գրիզման («Ատլետիկո Մադրիդ»), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Քրիստոֆեր Նկունկու («Լայպցիգ»)

Նշենք, որ «Լանսի» պաշտպան Ժոնաթան Կլոսն ու «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն առաջին անգամ են հրավիրվել Ֆրանսիայի հավաքական։

Հավելենք, որ մարտի 26-ին «եռագույնները» կմրցեն Կոտ դ’Իվուարի, իսկ ամսի 29-ին` Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022