Ֆուտբոլային կրքեր Լուսայիլում. Պորտուգալիան հաղթեց Ուրուգվային 🎥

Ֆուտբոլային կրքեր Լուսայիլում. Պորտուգալիան հաղթեց Ուրուգվային 🎥

29/11/2022 - 00:56

ԱԱ-2022-ի H խմբի 2-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը Լուսայիլում մրցեց Ուրուգվայի ընտրանու դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, որի ընթացքում պորտուգալացիները հաղթեցին 2:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ Բրունո Ֆերնանդեշը, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Հարավային Կորեա 2:3 Գանա

H խումբը 2-րդ տուրի ավարտից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 6 միավոր
  2. Գանա – 3 միավոր
  3. Հվ. Կորեա – 1 միավոր
  4. Ուրուգվայ – 1 միավոր

Հավելենք, որ Ֆերնանդու Սանթուշի թիմն, անկախ վերջին տուրի արդյունքներից, նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022